Գիննեսի ռեկորդների գիրքը համալրվել է ֆանտաստիկ կառույցով` աշխարհի ամենամեծ լողավազանով: Հայտնի լողավազանը գտնվում է Չիլիի Սան Ալֆոնսո դել Մար հանգստավայրում:
Լողավազանի երկարությունը 1 կմ է, ողջ կառույցը 8 հեկտար տարածք է զբաղեցնում: Լողավազանը լցնելու համար 2,5 միլիոն լիտր ջուր է անհրաժեշտ, որը վերցվում է Խաղաղ օվկիանոսից: Այս լողավազանի կառուցման համար 1,5 մլրդ դոլար է ծախսվել, հաղորդում է Forpost-ը:
Հանգստավայրի այցելուները լողավազանի մի ափից մյուսը հասնելու համար նավակներ են օգտագործում: