ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը:
Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ: