Ապրիլի 2-ին և 3-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի հարկի տակ հանդիպել էր «Ուլիսին»: Ողջ խաղի ընթացքում «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծ առավելություն ունեին: Նրանք բազմաթիվ գոլային պահեր չօգտագործեցին, մասնավորապես, երեք անգամ «Ուլիսի» ֆուտբոլիստներին փրկեց դարպասաձողը: Դաշտի տերերն իրենց հնարավորությանը սպասեցին մինչև վերջ և օգտագրոծեցին իրենց սակավաթիվ գրոհներից մեկը՝ 88-րդ րոպեին մոտ 18 մետրից կատարած գեղեցիկ հարվա ծով հաղթական գնդակը խփեց Արտյոմ Ադամյանը:
Հաղթանակից հետո «Ուլիսը» 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջատարին երկու միավոր զիջում են «Գանձասարը» և «Միկան», 4 միավոր ունեն «Շիրակն» ու «Փյունիկը», 3 միավոր՝ «Իմպուլսը», 2 միավոր՝ «Բանանցը», 1 միավոր՝ «Արարատը»:
Ապրիլի 2
«Ուլիս»-«Փյունիկ» 1:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլը` Արտյոմ Ադամյան, 88
«Գանձասար»-«Շիրակ» 1:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Արթուր Քոչարյան, 10
Ապրիլի 3
«Միկա»-«Բանանց» 0:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Իմպուլս»-«Արարատ» 2:0 (1:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Հովհաննես Գոհարյան, 45, Զավեն Բադոյան, 72