Թուրքիայի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը հետաքննել և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել «արտասահմանում Թուրքիան գովազդող իրադարձությունների ժամանակ հայ ծայրահեղականների գործողությունների» դեմ:
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական խմբերի կողմից իրականացվող հարձակումները Թուրքիան ներկայացնող տաղավարների վրա վերջին շրջանում աճել է»:
«Մենք կոչ ենք անում տարբեր միջոցառումներ կազմակերպող երկրների հետ կապ ունեցող մարդկանց միջոցներ ձեռնարկել հայկական խմբերի հարձակումները կանխելու համար», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելջուկ Ունալը (լուսանկարում)` որպես օրինակ նշելով այս տարվա ընթացքում Փարիզի գրքի փառատոնի և Բեյրութի հագուստի փառատոնի ժամանակ իրականացված հարձակումները թուրքական տաղավարների վրա:
«Թշնամական վերաբերմունքը և ծայրահեղ ազգայնական մտածելակերպը, որն ընկած է այդ հարձակումների հիմքում, նախկինում իրագործված ահաբեկչական գործողությունների դեմքն է», – ասել է Ունալը: