Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվել են Ազատության հրապարակի հետ կապված անելիքները, առաջարկները, որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների, անհատների խմբերի կողմից ներկայացվել են իրագործման համար: Այս մասին քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Հնչել են տարբեր առաջարկներ, հնարավոր տարբերակները վերլուծվել են, բայց, բնականաբար, որոշումը ժողովրդինն է»,- նշել է Զուրաբյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի գալիք հանրահավաքի մասին իրազեկող թերթոնների տարածմանը` ՀԱԿ համակարգողը նշել է, որ, դատելով թերթոնների սպառումից, հասարակական ակտիվությունը հանրահավաքի վերաբերյալ շատ մեծ է: