Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը զարմանալի է համարել այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» շարքի քննարկման ժամանակ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի արած հայտարարությունն այն մասին, թե «Դաշնակցությունը» պատրաստ չէ համագործակցել ՀԱԿ-ի հետ «լիդերի շուրջ»` որոշելու` «ով է լինելու ազգի պապան կամ պապիկը»:
«Առնվազն զարմանալի է լսել նման հայտարարություններ մի կուսակցության ղեկավարի կողմից, որն արդեն վաղուց ընտրել է իրեն պապա` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, և որը սերտորեն ինտեգրացված է այս օլիգարխիկ ավազակապետության մեջ` կազմելով դրա մի մասը»,- Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱԿ համակարգողը: