Մոսկվայի Քաղաքացիական կացության ակտերի գրացնման (ԶԱԳՍ) գործակալությունում բացառիկ հարսանեկան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ թե հարսնացուն, թե փեսացուն հայտարարել են ամուսնությունից հրաժարվելու իրենց որոշման մասին: Ընտանիք կազմելու վերաբերյալ ավանդական հարցին զույգը միասնաբար բացասական պատասխան է տվել:
«Այս դեպքը կարելի է բացառիկ համարել: ԶԱԳՍ-ի ողջ պրակտիկայի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հանդիսավոր արարողության ժամանակ գլխավոր հարցին` պատրաստ եք միավորել ձեր կյանքը ամուսնական կապերով, նրանք պատասխանել են «ոչ»: Ինձ թվում է` երիտասարդ զույգը պարզապես որոշել է կատակել` դիմում ներկայացնելով և խնդրելով արարողությունը ապրիլի մեկին նշանակել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է ԶԱԳՍ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` երիտասարդները առաջին անգամ չէ, որ փորձում են հասարակության ուշադրությունը գրավել: «Անցյալ տարի այս զույգը եկավ Ամուսնությունների պալատ անսովոր հարսենական հագուստով` զոմբիների զգեստով»,- ասել է նա: Շուտով երիտասարդ զույգը բաժանվել է: Ամուսնալուծության օրը երիտասարդները նույնպես եկել են զոմբիների հագուստով: