Home / Հայաստան / Ուռուցքաբանության ինստիտուտում երեք օր է հոսանք անջատել են

Ուռուցքաբանության ինստիտուտում երեք օր է հոսանք անջատել են

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով երեք օր է, ինչ Քանաքեռում գտնվող ուռուցքաբանության ինստիտուտում հոսանք չկա:

«Ապրիլի 1-ից, երբ հիվանդանոցում ջեռուցումը դադրեցվեց, հիվանդները դժգոհում էին ցրտից, հիմա էլ հոսանք չկա, և ցրտին միացել է հեռուստացույց, սառնարան և լամպ միացնելու հնարավորության բացակայությունը: Որոշ հիվանդատերեր անգամ ցանկություն են հայտնում իրենց հիվանդներին տուն տանել և անկողնային բուժումը շարունակել տան պայմաններում: Մենք զանգահարեցինք ուռուցքաբանության ինստիտուտ և ստացանք հետևյալ պատասխանը. «Հոսանքն այսօր արդեն տվել են տոնոգրաֆիայում ու լաբորատորիայում, կարող եք անալիզները բերել»: Մեր հարցին, թե` հիվանդների սենյակում հոսանքը վերականգնել են, պատասխանեցին, որ չգիտեն: Չգիտեին նաև, թե ինչու է հոսանքը անջատվել»: