ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընկերը ձերբակալվել է Հավայան կղզիներում մարմնավաճառուհու ծառայություններից օգտվելու կասկածանքով: Ռոբերտ Տիտկոմբը հայտնվել է ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում երկուշաբթի Գոնոլուլույում ձերբակալված 4 տղամարդկանց ցուցակում, հաղորդում են նահանգի իրավապահ մարմինները: Ավելի ուշ նա ազատ է արձակվել 500 հազար դոլար գրավի դիմաց:
49-ամյա Ռոբերտ Տիտկոմբը 1970-ականներին Օբամայի հետ միևնույն դպրոցն է հաճախել: Ապագա նախագահը ավարտել է դպրոցը 1979 թվականին` իր ընկերոջից մեկ տարի շուտ: Երբ երկրի նախագահը ժամանում է Հավայան կղզիներ, նա անպայման այցելում է իր հին ընկերոջը: Նրանք միասին գոլֆ են խաղում, հանգստանում են լողափում և միասին ճաշում:
Սպիտակ տունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանում Տիտկոմբի ձերբակալությունը: