Home / Հայաստան / Օսկանյանը չի բացառում քաղաքականություն վերադառնալը

Օսկանյանը չի բացառում քաղաքականություն վերադառնալը

Առաջիկայում ՀՀ նախկին արտգործնախախար Վարդան Օսկանյանն ակտիվացնելու է գործունեությունը ներքաղաքական կյանքում, գրում է «168 ժամ» պարբերականը` կարծիք հայտնելով, որ սա կապված է 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ և որ ակտիվանալու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես չգիտեմ, թե Քոչարյանի քաղաքական նպատակներն ինչպիսին են: Ես նրա հետ երկար տարիներ աշխատել եմ որպես արտգործնախարար, և դրանից առաջ, երբ ինքը ԼՂՀ նախագահ էր: Ես կարծում եմ, որ արդյունավետ է եղել մեր աշխատանքը: Այսօր էլ ես կապերը Քոչարյանի հետ պահում եմ, պարբերաբար հանդիպում, զրուցում ենք երկրի խնդիրներից: Բայց միասին որևէ քաղաքական կամ այլ ծրագրեր չունենք»,- այս կապակցությամբ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Օսկանյանը:

Քաղաքականություն վերադառնալու հետ կապված` Օսկանյանը նշել է, որ իր քաղաքական ներգրավվածության ձևը և ժամկետը դեռ չի որոշել և չի կարող այս պահին որևէ բան ասել այդ կապակցությամբ: Նա, սակայն, հավելել է, որ «ոչինչ չի բացառում»: