ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատրաստ է միավորվել միայն Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելու գաղափարի շուրջ: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:
Հայրիկյանի խոսքով` «արդեն համախմբում կա»:
«Դե եթե 6 կուսակցություն արդեն միավորվել են` «Սահմանադրական իրավունք» միությունը, «Քրիստոնեա-դեմոկրատները», Յուրի Մանուկյանի Կոմունիստական կուսակցությունը, ԱԻՄ-ը, Արամ Սարգսյանի «Դեմոկրատական կուսակցությունը», Ռաֆայել Համբարձումյանի «Ուխտը», տեսնում ենք, որ կա միավորում»,- ասել է ԱԻմ նախագահը:
Epress.am-ի հարցին` չի պատրաստվում արդյոք ԱԻՄ-ն արձագանքել, օրինակ, «Ժառանգության», «Դաշնակցության» և Հայ Ազգային Կոնգրեսի` արդեն իսկ հնչեցրած միավորման կոչերին, Հայրիկյանը պատասխանել է.
«Ինչո՞ւ չէ, ինչո՞ւ չէ. նրանց հետ արդեն խոսում ենք, մեր նյութերը մատուցվում են, դեռ բոլորին չի տրված, բայց էդ ընթացքը սկսված է, մենք բոլորին ենք մատուցում: Ծանոթացեք, մենք ծրագիր ենք ներկայացնում, դրանից հետո կխոսենք»: