Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության դեմ իրականացվող ահաբեկչական արշավը, որի շրջանակներում հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալվել են ակտիվիստներ, ովքեր ծեծի են ենթարկվել ոստիկանական բաժինններում: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Amnesty International միջազգային կազմակերպությունը:
«Մուսավաթ» և «Ազգային ճակատ» կուսակցությունների ներկայացուցիչներ ձերբակալվել էին շաբաթ օրը կայացած «ցասման օր» բողոքի ակցիայից հետո: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգի խախտման վերաբերյալ օրենքի համաձայն:
«Ադրբեջանի ռեժիմը հստակ մեսիջ է հղում այն մասին, որ կհետապնդի ցանկացած այլախոհի համակարգված և կոշտ միջոցներով»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի ներկայացուցիչ Ջոն Դելհուսեյնը:
«Ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող միտումնավոր հետապնդումները պետք է դադարեցվեն, իշխանությունները պետք է թույլ տան, որպեսզի հետագա հասարակական ցույցերը կայանան»: