Այսօր Մատեդարանի մոտ անցկացվող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը լուսաբանելու է Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերության անձնակազմը: Այս պահին հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորն արդեն դիրքավորվել են Մատենադարանի հարթակում: Նրանց կողմից պատրաստվող նյութն այսօր հեռարձակվելու «Մաեստրոյի» լուրերի հիմնական` ժամը 21:00-ի (Երևանի ժամանակով 22:00) թողարկման մեջ: Բացի դրանից, հանրահավաքի ընթացքում լրագրողը «Մաեստրոյի» հեռուստադիտողներին հեռախոսով պատմելու է հանրահավաքի ժամանակ ծավալվող իրադարձությունների մասին:
Նշենք, որ ՀԱԿ-ի նախորդ` մարտի 17-ին կայացած հանրահավաքի ընթացքը Երևանից լուսաբանում էր մեկ այլ վրացական հեռուստաընկերություն` «Պիկը»: