Երեքշաբթի օրը` ապրիլի 5-ին, «Չորրորդ ինքնիշխանություն» 5 հարցերից բաղկացած նամակ էր ուղարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` ուղղված այնտեղ պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
«Խոստացել էինք, որ դրանց պատասխանները ստանալուն պես` կհրապարակենք թերթում: Երեկ «Հայկական ժամանակ» թերթի հրատարակիչ, Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, տեսակցել է Նիկոլ Փշինյանին, ով հայտնել է, որ «ՉԻ»-ի պատասխաններն երեկ ինքն արդեն փոխանցել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Տիկին Հակոբյանն ասաց, որ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը երեկվա դրությամբ դեռևս նամակը չէր հանձնել «Հայփոստի» համապատասխան բաժանմունք»: