Ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքին ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը խոսել է Հայաստանի տնտեսության մի քանի բնագավառներում, մասնավորապես, ազգային ավիաուղիներում, առկա մենաշնորհների մասին:
«Սերժ Սարգսյանը ազգային փոխադրամիջոցը տվել է մի մարդու` Միշա Բաղդասարովին` իր դրածոյին, օդանավակայանը Ռոբերտ Քոչարյանը տվել է արգենտինահայ մի բիզնեսմենի: Հասարակ հարց ա` ինչի՞ եք ավիակերոսինի մոնոպոլիա ստեղծել, ի՞նչ պարտադիր էր դա էլ տալ: Կամ, եթե դա մոնոպոլիա ա, գների հանձնաժողովը դրա գներն ինչի՞ չի հաստատում` սկսած օդանավակայանից, վերջացրած բենզինի սպասարկումով: Ո՞վ ա տեսել, որ երկիրն ուզենա, որ իրա հայրենակիցները դրսից գան, ամեն տոմսի մեջ մինչև 140-150 դոլար օդային հարկ մուծեն. էս էլ Ռոբերտ Քոչարյանն էր արել: Ընդհանրապես բոլոր նկատառումներում Քոչարյանի ականջները միշտ էլ կան: Հո մենք չենք եկել Միշա Բաղդասարովին հարստացնելու, ինչի է՞դ ա նպատակը մեր կյանքի»,- ասել է Բագրատյանը: