Քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, Սասուն Միքայելյանի մասնակցությամբ ապրիլի 15-ին ժամը 11.00-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում տեղի կունենա դատական նիստ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Սասուն Միքայելյանը դատական կարգով բողոքարկել է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի որոշ տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, օտարված հողերի տարածքում ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է, պատրաստվում է արաբական շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցել: