«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքները վերջին շրջանում գրեթե կաթվածահար վիճակում են:
«Բանն այն է, որ այս գերատեսչության աշխատակիցներն այդպես էլ չեն սովորում նոր կարգերին, օրինակ` այդպես էլ չեն կարողանում օգտվել վերջերս ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծառայությունից: Ֆինանսների նախարարը (Վաչե Գաբրիելյան – Epress.am) ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրն է, և այս նախարարությունում հիմնականում հավաքված են այս զույգի յուրայինները: Հենց նրանք է, որ չեն կարողանում օգտվել այդ ծառայությունից, ինչի արդյունքում խնդիրներ են առաջացել ֆինանսական հոսքերի վերահսկողության մասով: Այսինքն` ֆինանսների նախարարության պարտքերը տարբեր գերատեսչություններին ոչ թե ավանդույթ դարձած «բյուջեի ճեղքվածք» արտահայտությամբ կամ երևույթով է պայմանավորված, այլ պարզապես մեր չինովնիկները հապաղում են ջանք թափել և հնարավորինս արագ յուրացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կոչվող ծառայության աշխատանքային կանոնները»: