«Սերժ Սարգսյանը, իհարկե, ամագ ունի այդ պատեզարմում (նկատի ունի Ղարաբաղյան պատերազմը), բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա պրեզիդենտացույա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն ու հայտարարել, որ Սերժ Սարգսյանին «նախագահ են նշանակել ռուսները»:
«Ռուսը լավ գիտի` ում դնի, որ ում ձեռքով մեր հերն անիծի: Ռուսական հետախուզությունը կոնտրոլի տակ էր պահում ամբողջ պատերազմը, և նա էլ իրանց մարդն է, իրենց վստահելի մարդն է: Եթե որևէ գեներալ իրան այլանդակ ա պահում, կրակում ա ռեստորանում, հայհոյանք ա տալիս, իրեն հո չի արդարացնում այն բանը, որ նա պատերզամի մասնակից ա»,- ասել է Հախվերդյանը` խոստովանելով, որ ինքը այս իրավիճակում չի նախանձում Սերժ Սարգսյանին:
«Մի մարդ խոսում ա, որ պետք ա սպիտակ էջից սկսենք, թող սկսի ինքն իրանից: Ամեն մի շարքային քաղաքացի գիտի, որ այդ մարդը Ամերիկայում տներ ունի, բիզնեսներ ունի, ստեղ Թումանյանի վրա երեք հարկանի շենք ա վերցրել, իր գերդաստանն ա այնտեղ բնակվում, սենց խայտառակություն կլինի՞: Մեր ժողովուրդը սոված մեռնում ա, դու շենքեր ես սարքում, սենց բիզնեսներ ես դնում դրսում: Ինչո՞ւ է էս ժողովուրդը լռում, չեմ հասկանում, պտի տան սպանե՞ն, թող սպանեն, ինչ ա եղել, մարդ մի անգամ ա մեռնում»,- ասել է Հախվերդյանը:
Երգչի խոսքով` Սերժ Սարգսյանի` նախագահ դառնալուց հետո մեր հասարակությունը ավելի քան գորշացավ: «Հիմա մենք շատ ավելի գորշ վիճակի մեջ ենք, ավելի քան Քոչարյանի օրոք, քան Լևոնի օրոք»,- ասել է Հախվերդյանը և, մեջբերելով Լենինին, հայտարարել. «Եթե խաղաղ հեղափոխությամբ ոչինչ անել չի լինում, այդ ժամանակ ի հայտ է գալիս տեռորը: Ահաբակչությունը մի բան ա, որ հետևանք ա, ոչ թե պատճառ»: