Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:
Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները և զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլիը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընևրանք չունի: