ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև բանկի կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին: