Home / Հայաստան / «Ինչի ուրիշները չե՞ն ուշանում». Բրյուսովի ուսանողները հեռացված դասախոսի մասին

«Ինչի ուրիշները չե՞ն ուշանում». Բրյուսովի ուսանողները հեռացված դասախոսի մասին

«Մենք իրա դասերին հաճույքով գնում էինք, ինքը շատ լավ մասնագետ էր, ու իրա դասերը շատ հետաքրքիր էին», – Epress.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի ուսանող, ում դասավանդել է վերջերս 1 բացակայի և 2 անգամ ուշացման համար աշխատանքից ազատված դասախոս Նարեկ Մարգարյանը:

ԵՊԼՀ-ի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում (ԼՄՀ) սովորող Մարգարյանի ուսանողները զրույցի ընթացքում չեն ցանկացել ներկայանալ, բայց ասել են, որ տխուր են Մարգարյանի հեռացման փաստի համար:

«Ահավոր տխուր ա, իրան շատ էինք սիրում, իրա դասերը շատ լավն էին, ու բոլորս էլ մի տեսակ եղանք, որ իմացանք ազատել են աշխատանքից: Ինչի ուրիշ ուշացող դասախոս չկա՞»,- ասում էին ուսանողները:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև այլ ֆակուլտետների ուսանողների հետ, ովքեր նշել են, որ ուշացող դասախոսներ միշտ էլ լինում են:

«Եթե առաջին ժամ ա, հա, լինում ա, որ մի 10 րոպե ուշանում են, ոնց որ ուսանողները: Համ էլ նայած դասախոս, մի դասախոս, որ անընդհատ ուշանում ա, կուշանա, բնավորություն ա էլի»,- ասել է 2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը:

Եղան ուսանողներ, ովքեր նշեցին, որ իրենց դասախոսները դասերից չեն ուշանում: