Ապրիլի 12-ին Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վտանգի աստիճանը INES միջազգային սանդղակի համաձայն գնահատվում է 7 բալ, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Պատմության մեջ 7 բալ էր գնահատվել միայն 1986 թվականի ուկրաինական Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարը:
INES-ի սանդղակով 7 բալը կարող է ծանր հետևանքներ թողնել բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա:
Մինչ այդ, «Ֆուկուսիմա-1»-ից հաղորդել են 4-րդ ռեակտորում բռնկված հրդեհի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին` տեղի ժամանակով 06:38-ին:
Դեռևս հայտնի չէ, որն է հրդեհի բռնկման պատճառը: