Home / Հայաստան / Երևանում շենք է մասնակիորեն ինքնափլուզվել

Երևանում շենք է մասնակիորեն ինքնափլուզվել

Ապրիլի 11-ին ժամը 09.50-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում` նախկին թիվ 5 գեղարվեստի ուսումնարանի շենքում, հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են բնակիչների բնակարանները, տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում:

Դեպքի վայր են մեկնել Երևանի Փրկարար վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը և Շենգավիթ վարչական տարածքի ներկայացուցիչը:

Տեղում պարզվել է, որ վթարային վիճակում գտնվող շենքի տանիքային ծածկի մասնակի բացակայության և ջարդված լինելու պատճառով անձրևաջրերը լցվել են 3-ից 1-ին հարկի բնակարանները, մասնակի փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկերի արտաքին պատի քարերը:

Դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության, շենքերի և շինությունների հաշվառման և կառավարման բաժնի պետ Զ.Հակոբյանին: