Ապրիլի 11-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին և 40-ամյա Նաիրա Ք.-ին:
Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն մարտի 23-ին սուպերմարկետից գողություն էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ: Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: