Եկատերինբուրգի խոշորագույն «100 000 գիրք» գրախանութների ցանցը գովազդի յուրօրինակ ձև է գտել: Նրանք գրքերի նոր շարքը ներկայացրել են օդափոխիչ գրքի ձևով: Օդափոխիչների վրա տպվել են տարբեր գրքերի ամենահետաքրքիր հատվածները, ինչը անտարբեր չի թողել քաղաքի բնակիչներին:
Նոր գիրք-օդափոխիչները օգտագործվում են Եկատերինբուրգի առևտրի կենտրոններում, բիզնես կենտրոններում, օֆիսներում, ռեստորաններում, որտեղ հաճախորդները հնարավորություն ունեն ազատ մի քանի րոպեն ընթերցանությամբ լրացնել: Տնտեսական խանութներում նորույթը տրվել է հաճախորդներին նվերի տեսքով:
Անսովոր գրականությունն այնքան է դուր եկել քաղաքացիներին, որ նմուշներից շատերը հաճախորդներն իրենց հետ տարել են որպես հուշանվեր:
Ակցիային հետևած մեկ ամսվա ընթացքում «100 000» գիրք գրախանութների հաճախելիության տոկոսն աճել է 23-ով: