Ապրիլի 13-ին Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշարի հաղթող իտալական «Ինտերը» դուրս մնաց պայքարից այս տարվա մրցաշարի քարորդ եզրափակիչ փուլում: Առաջին խաղում պարտվելով գերմանական «Շալկե 04» ակումբին` միլանցիները շատ քիչ հնարավորություն ունեին հաղթանակ տոնելու երկու խաղի արդյունքում: Մրցակցի հարկի տակ «Ինտերի» ֆուտբոլիստները փորձեցին ակտիվ գործել` գրոհների անցնելով առաջին րոպեներից, սակայն դաշտի տերերը լավ պաշտպանվեցին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին իսպանական ֆուտբոլի վետերան Ռաուլն առաջ մղեց «Շալկեին», որից հետո ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ: Երկրորդ խաղակեսում Տիագու Մոտան և Բենեդիկտ Հյովեդեսը մեկական գնդակ փոխանակեցին ու խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ գերմանական ակումբի:
Օրվա երկրորդ խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկիր տակ հաղթեց լոնդոնյան «Տոտենհեմին» 1:0 հաշվով: Խաղի միակ գնդակի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածից հետո կոպիտ սխալ թույլ տվեց դարպասապահ Էուրելիո Գոմեսը` գնդակը ձեռքից բաց թողնելով դարպասային գծից ներս:
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին ու մայիսի 3-ին և 4-ին: Կիսաեզրափակչի զույգերը կազմել են «Ռեալն» ու «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Շալկե 04»-ը: