Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը «Արթիկ» ՔԿՀ-֊ում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից նամակ է ստացել, որում Փաշինյանը պատասխանել է «ՉԻ»-ի ապրիլի 6-ին հնչեցրած հարցերին: «ՉԻ»-ն հարցերն ուղղել էր հայաստանյան ԶԼՄ-ների կողմից անցկացվող ակցիայի շրջանակներում, որի նպատակն է, Փաշինյանին անընդհատ նամակներ հղելով և պատասխան ակնկալելով, թույլ չտալ, որպեսզի քաղբանտարկյալի նամակագրության իրավունքը խոչընդոտվի: Այսօր «ՉԻ»-ն տպագրել է Փաշինյանի պատասխանները, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ.
– Եթե հենց հիմա հայտնվեիք ազատության մեջ՝ ո՞րը կլիներ Ձեր առաջին քայլը։
– Իմ ազատության մեջ հայտնվելու կոնկրետ պահը որևէ բան կարող է փոխել թերևս միայն հագուստի իմաստով` կախված նրանից՝ գարո՛ւն է, թե ամառ, անձրև է, թե արևոտ եղանակ։ «Արարողակարգի» առումով բոլոր քաղբանտարկյալները նախ այցելում են Մյասնիկյանի արձանին` ծաղիկներ դնելու, հարգանքի տուրք մատուցելու 2008թ. մարտի 1-ին զոհված եղբայրների հիշատակին: Անելիքի առումով շարունակել այն, ինչ սկսվել 2007 թվականին և փառք Աստծո, չի ընդհատվել ոչ մի վայրկյան: Պայքար: Պայքար հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի: Միջավայրի առումով` հնարավորինս արագ հանդիպել, շփվել Հայ Ազգային Կոնգրեսի գործընկերների, Սարյանի արձքանի աննկուն մարտիկների հետ: Ինտեգրման առումով` հասկանալ մայրաքաղաքում հաստատված քաղաքական շունչը, մթնոլորտը։ Հասկանալ, արդյո՞ք մեկուսարանը խանգարե՞լ է օբյետիվ ընկալել ընթացող քաղաքական պրոցեսները, թե ոչ։ Եթե խանգարել է` լրացնել առաջացած բացերը և ամբողջապես ներգրավվել իրական ընթացքին։ Դաոնալ այղ ընթացքի մասը։ Անձնական առումով վայելել ընտանիքի անդամների ներկայությունն ու աջակցությունը՝ ազատության մեջ՝ Երևանում։
–Որո՞նք են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-֊Պետրոսյանի առաջնորդած Հայ Ազգային Կոնգրեսի ձեռքբերումներն ու բացթողումները։ Առհասարակ, ինչպե՛ս կգնահատեիք ՀԱԿ գործունեությունը վերջին շրջանում։
-Հայ Ազգային Կոնգրեսի բացառիկ նվաճումն է այն, որ հիմա, երբ ասվում է «ընդդիմություն», հանրության շրշանում հարց չի ծագում, թե ում կամ ո՞ր ընդդիմության մասին է խոսքը։ Հայաստանում, ի վերջո, կա ընդդիմություն, հգոր և միավորված ընդդիմություն, որն ունի կոնկրետ հասցե և կազմություն, որը լղոզված չէ անորոշ տարածության մեջ։ Հանրային գիտակցությունը ընդդիմություն ասելով հասկանում է Հայ Ազգային Կոնգրեսին։ Սա հգոր նվաճում է, շուրջ 12-ամյա պայքարի արդյունք։ Հայ Ազգային Կոնգրեսի առանցքային այնպիսի դերակատարներ, ինչպիսիք են Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը` իրենց երկարատև քաղաքական պայքարի ընթացքում ստիպված են եղել պայքարել ոչ միայն ապօրինի իշխանությունների, այլ իշխանությունների ապօրինի զավակ կեղծ ընդդիմությունների դեմ, որոնք տարբեր տեսք ա կերպար են ունեցել, բայց մեն միակ նպատակով` ծառայել ավազակապետության ամրապնդմանը՝ ժողովրդի գիտակցությունը պղտորելով, պսպղուն
դատարկությամբ նրա ուշադրությունը շեղելով և ի վերջո՝ նրան հուսահատության մատնելով։ Եթե չլիներ քոչարյանա–սերժական կլանի ներդրած կեղծ րնդդիմաթյունը, Հայաստանում Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնված կլիներ դեռ 2003 թվականին և դեռ դրանից էլ առաջ։
Լևոն Տեր-Պետրոսյանր, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Կոնգրեսի մյուս լիդերներր իրենց հետևողականության, սկզբունքայնության և հիացմունքի արժանի կոշտության շնորհիվ գրեթե վերջնականորեն քաղաքական դաշտը մաքրազերծել են ականներից, իսկ դա նշանակում է 50 տոկոսով մեծացնել իշխանափոխության հավանականությունը։ Պատկերացրեք` ի՛նչ կլիներ, եթե 2003 թվականի նախագահական ընտրություններում չխաղարկվեր Գեդամյանի գործոնը։ Աշխարհում որևէ ուժ չէր կարող կասեցնել ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանի ժողովրդավարական մատքը Բադրամյաս 26:
Նույնը վերաբերում է նաև 2008 թվականին ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի տրիումֆալ վերադարձը նախագահի նստավայր հնարավոր եղավ խափանել միայն ախքի գործոնի խաղարկմամբ։ Սրա շարունակությունն էր մարտի 1-ը։ Ընդդիմադիր դաշտը, վերջին շրջանի հայտնի իրադարձություններից հետո, ականազերծված է վերջնականապես, և այս իրավիճակում աթույլատրելի է որևէ սեթևեթանք, սկսած գործը պետք է ավարտին հասցնել և Հայաստանն ազատել 12 տարի ժողովրդի գիտակցությանը բռնաբարած դուրսպրծուկներից։
Այս նպատակի իրագործումը արագ և անխուսափելիորեն կհանգեցնի հիմնական խնդրի լուծմանը՝ ավազակապետության կսպմաքանգում և ժո դովրդի բացառիկ քվեով հաս տատված իշխանության ձևավորում։
Ինչ վերաբերում Է այս ընթացքամ Հայ Ազգային Կոնգրեսի թույլ տված սխալներին, այղ թեմայի շրջանակներում ասելիք չունեմ։ Ոչ այն պատճառով, որ Կոնգրեսն անսխալական է։
Սպորտային զուգահեռները հիմա ընդունված են, ես էլ դիմեմ այդ հնարքին։ Եթե ֆուտբոլային թիմը, նրա որևէ անդամ ինքնագոլի հեղինակ է դառնում, դա որպես սխալ քննարկվում է այն ժամանակ, երբ խաղն ավարտված է, թիմը` պարտված։ Հայ Ագգային Կոնգրեսի խաղը ավարտված չէ՝ մեղմ ասած, իսկ նրա հաղթանակը, համաժողովրդական շարժման հաղթանակը ինձ համար կասկածի առարկա լինել չի կարոդ։ Այդ հաղթանակն անխուսափելի է։ Իսկ խաղի ընթացքում և հաղթանակից հետո ինքնագոլերը չեն հիշում նույնիսկ, ուր մնաց քննադատվեն:
– Քաղաքական երկխոսության համար ՀԱԿ-ը երեք պահանջ է ներկայացրել իշխանություններին քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտման կամքի դրսևորում և Ազատության հրապարակում երաշխավորված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ապահովում:
Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ընդառաջ կգնա՞ ՀԱԿ-ի առաջարկներին, և արդյո՞ք դրանից հետո իսկապես հնարավոր է քաղաքական երկխոսության կայացում:
– Խնդիրը պետք է դիտարկել «ռեալպոլիտիկի» հարթության մեջ։ Կբավարարի՞ արդյոք Սերժ Սարգսյանը Կոնգրեսի պահանջները։ Հարցին կպատասխանի մեկ ուրիշ հարց, իսկ որքանո՞ վ է ուժեղ Հայ Ագգային Կոնգրեսը։ Մարտի 17-ի հանրահավաքից առաջ Սերժ Սարգսյանը թերևս հասկացել էր, որ կշեոքի ծանրությունը տեղափոխվում է դեպի Հայ Ագգային Կոնգրես և պայթյունի մղեց իր հերթական ականին։ Տեր-Պետրոսյանը ճիշտ գնահատեց պահը՝ հասկանալով, որ ականը պետք է պայթի Կոնգրեսի պատերից դուրս, այլապես`Կոնգրեսի պատերից ներս տեղի ունեցած պայթյունը կջախջախեր ընդդիմադիր այդ կառույցը։
Իսկ երկխոսության իշխանության հետ՝ իհարկե հնարավոր է, բայց միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման, այսինքն՝ խաղաղ, անարյուն իշխանափոխության շուրջ։ Այսպես ասում եմ ոչ այն պատճառով, որ իշխանափոխությունը իդեա ֆիքս եմ դարձրել: Քավ լիցի։ Ուրիշ որևէ հարցի շուրջ այս իշխանությունների հետ բանակցելը գուրկ է իմաստից։ Հայաստանում` որևէ ոլորտում որևէ առաջընթաց՝ նույնիսկ ամենաչնչին, հնարավոր չէ առանց ավագակապետաթյան կազմաքանդման և ժողովրդի վստահությունը վայելող իշխանության հաստատման։ Հայաստանին համակած ախտերը ախտ են Հայաստանի և նրա օրինապահ քաղաքացիների համար: Իսկ իշխանական, օլիգարխիական գործող վերնախավի համար այդ ախտերը կենսական միջավայր են։ Այսինքն՝ եթե կոռուպցիան Հայաստանի համար զարգացման խոչընդոտ է, կոալիցիոն իշխանության համար կենսատու աղբյուր է, նույնը և կրիմինալ բեսպրեդելը, խամաճիկային դատարանը, պղծված դպրոցը, տնտեսական մենաշնորհները։ Ցանկը ինքներդ կարող եք շարունակել։
Եվ ուրեմն՝ իմաստ չունի իշխանության հետ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Իշխանության հետ իմպստ ունի խոսել միմիայն ռեալպոլիտիկի դիրքերից՝ հետևում ունենալով 500 հագար ցուցարար, սեղանի վրա երկու կետանոց օրակարգ. 1. Արտահերթ նախագահական ընտրություններ, 2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ՝ բնականաբար, լուծած լինելով քաղբանտարկյալների ազատության հարցը։
-Արտահերթ, թե՛ հերթական ընտրություններ, ըստ Ձեզ` որն է ավելի հավանական։
-Իսկ քանի՞ ցուցարար կա հրապարակում, և ինչ տրամադրություն ունի նա ներքուստ։ Ոչ թե էմոցիոնալ վանկարկման, այլ քաղաքացիական, անհատական հոգեբանության մակարդակում։ Կոնգրեսը, ինչ խոսք, ամեն ինչ պետք է անի օր առաջ արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Բայց սխալվել չի կարելի։ Ավելի լավ է պայքարը հասնի հերթական ընտրություններ, քան հիմա ձախողվի պարտությամբ։ Եթե հիմա Կոնգրեսը անցնի շուրջօրյա հանրահավաքի ռեժիմի և 15 օրվա ընթացքում չկարողանա հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, դրա հետևանքները աղետալի կարող են լինել։ Սրանից հետո Հայաստանը կարող է ընդմիշտ մնալ բռնապետական չկայացածության խավարի մեջ։ Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀԱԿ մյուս լիդերները հստակ հասկանում են սա, սա պետք է հասկանան նաև ապագայով մտահոգ բոլոր մյուս անձինք՝ ակտիվիստները, հանրահավաքի ու շարժման բոլոր մասնակիցները։ Մյուս կողմից ահա՝ եթե իշխանությանը չհաջողվի կեղծ ընդդիմության սրտաճմլիկ տեսարաններով շեղել հանրային ուշադրությունը, եթե Կոնգրեսին հաջողվի 2011թ. փետրվարի 18-ի հանրահավաքից ի վեր ընթացող պրոցեսը, վերելքի պրոցեսը պահել՝ արտահերթ ընտրությունները կդառնան մոտ ապագայի իրողության։ Սա պահանջում է ամենօրյա տքնաջան և ինքնամոռաց աշխատանք, որ պետք է անի հարթակում, հրապարակում և բանտախցում գտնվող ամեն ոք։
–Հանրահավաքային հարթակից այս պահին ինչ կոչ կանեիք ՀՀ պայքարող քաղաքացիներին, և նրանց, ովքեր դադարել են հավատալ հեղափոխության հաղթանակին։
-Սիրելի ժողովուրդ, վայրկյան անգամ մի կասկածեք Հայ Ագգային Կոնգրեսի, ինքներդ ձեր վճռականությանը, դուխին, իմաստնությանը։ Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը։ Պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք։ Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է։ Պայքար, պայքար մինչև վերջ։
Եվ ուրեմն՝ Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ագատ և Երջանիկ Հայաստանում»: