Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը, մերկ նկարահանվել է Մարկ Ջեյկոբսի «Protect the Skin You’re in» (Պաշտպանեք ձեր մաշկը) ընկերության գովազդի համար, գրում է The Daily Mail-ը:
Մերկ մոդելի նկարները կհայտնվեն Marc Jacobs-ի մարզաշապիկների վրա, որի վաճառքից ստացված միջոցները տրամադրվելու են Նյու Յորքի մաշկի քաղցկեղի հետազոտություններով զբաղվող ինստիտուտին:
Իրինա Շեյկն առաջին անգամ չէ, որ մերկանում է հանրության առջև: Շեյկը մերկ վիճակում արդեն հայտնվել էր GQ տղամարդկանց ամսագրի նոյեմբերի համարում: Սակայն այդ ժամանակ մոդելը մեղադրեց ամսագրին Photoshop ծրագրի օգտագործման մեջ և սպառնաց հայց ներկայացնել դատարան: Ի տարբերություն GQ-ի սկանդալային ֆոտոշարքի, Մարկ Ջեյկոբսի հետ համագործակցելը մեծ պատիվ է մոդելի համար: