Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով և Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, կկայանա այս տարվա ամռանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքով` ապրիլի վերջին նախատեսված է արտգործնախարարների հանդիպումը, որից հետո` մոտավորպես հունիս-հուլիսին, տեղի կունենա նախագահների հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «2+1» ձևաչափով (Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ) բանակցություններն օգտակար են և պետք է հետագայում էլ շարունակվեն»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը: