Շուրջ երեք օր ԱՄՆ-ի հարավային հատվածում չդադարող փոթորիկներն ու պտտահողմերն արդեն 43 հոգու կյանք են խլել` միաժամանակ խափանելով էլեկտրականության մատակարարումն ու ավիրելով հարյուրավոր շենքեր, հայտնում է AP-ն:
Մեծամասամբ զոհեր և ավերածություններ են եղել Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ մահացել է 22 մարդ է զոհվել և ավելի քան 130 հոգի վնասվածք է ստացել:
«Ի հեճուկս բոլոր վնասների, միակ բանը, որ այսօր լսում ենք, այն է, թե որքան երախտապարտ են մարդիկ, որ կենդանի են մնացել»,- հաղորդել է Հյուսիսայի Կարոլինայի նահանգապետ Բեվերլի Պերդյուն: Նա խոսել է նախագահ Բարաք Օբամայի հետ, ով խոստացել է «անել հնարավորը Հյուսիասյին Կարոլինան վերականգնելու համար»: