«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. ապրիլի 15-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. մայիսի 4-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. մայիսի 4-ին և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:
Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: