Նախօրեին Ֆինլանդիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել պահպանողական ուժերը: Ազգայնական «Իսկական ֆիններ» կուսակցությունը այս անգամ մեծ թվով մանդատային տեղեր է ստացել խորհրդարանում, հաղորդում է Newsru.com-ը:
«Իսկական ֆիններ» կուսակցության հաջողությունը մեծ անակնկալ է, նշում են փորձագետները: Նշենք, որ «Իսկական ֆինները» դեմ են ներգաղթի քաղաքականությանը և կողմ են հանդես գալիս ԵՄ-ից Ֆինլանդիայի դուրս գալու գաղափարին: Ի դեպ, նրանք հավաքել են ձայների 19%-ը` այդպիսով հայտնվելով երրորդ տեղում: 20,4% է հավաքել Ազգային կոալիցիոն կուսակցությունը, երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Մեկնաբանները ազգայնականների հաջողությունը «քաղաքականության իսկական հեղափոխություն» են անվանում, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: