Վրաստանի Կալանավորների ներման հանձնաժողովը մոտ հարյուր բանտարկյալների դրական երաշխավորագրեր է տրամադրելու, այս մասին հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտնել է ազգային իրավապաշտպան Գեորգի Թուգուշին:
Հանձնաժողովն ավելի քան 330 գործ է քննել, այդ թվում կրկնակի երաշխավորագրեր է տրվել մի քանի բանտարկյալների պատժաժամկետների կրճատման մասին: Թուգուշիի հայտարարության համաձայն, բանտարկյալների համաներման մասին որոշումը նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կստորագրի մինչ Զատկի տոնը: