Վրաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը ներկայիս պայմաններում և այն ձևաչափում, որի մասին գրում են հայկական ԶԼՄ-ները, քիչ հավանական է, առավել ևս, առանց Վրաստանի կողմիղ Ադրբեջանի հետ նախնական խորհրդատվության:
Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին` մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի հայաստանյան այցելությունը:
Վրացական փորձագետի խոսքով`Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, այդ իսկ պատճառով Բաքվի թիկունքում Թբիլիսիի և Երևանի միջև առանձին համաձայնագրերի ստորագրումը քիչ հավանական է:
«Կարծում եմ, որ Բաչո Ախալայի հայաստանյան այցի ընթացքում պարզապես կարծիքների փոխանակում է կայացել: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկման դեպքում Վրաստանը դժվար թե զենքով օգնի Հայաստանին»,- ասել է Խուցիշվիլին: