Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ապրիլի 19-ին վտարվել է Բրազիլիայից, որտեղ հայտնի միլիարդատերը իր հանգիստն էր անցկացնում:
Ինչպես հաղորդում է AFP-ն`հղում կատարելով բրազիլական ոստիկանությանը, Գեյթսի հետ ստիպված են եղել երկիրը լքել նաև նրա մի քանի ընկերները: Նրանք ձերբակալվել են նավարկության ժամանակ: Իրավապահները նշել են, որ նավի անձնակազմի մոտ աշխատանքի թույլտվություն չի եղել:
Չնայած այն հանգամանքին, որ Բիլ Գեյթսը և նրա ընկերները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել, քանի որ բոլորը օրինական ճանապարհով ժամանել են Բրազիլիա տուրիստական վիզաներով, միլիարդատիրոջը տուգանել են ապօրինի աշխատուժի օգտագործման համար և ստիպել են լքել երկիրը 3 օրվա ընթացքում:
Նշենք, որ Forbes ամսագրի տվյալներով` Գեյթսը 54 մլրդ դոլարով համարվում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը: