«Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել ղարաբաղյան հակամարտության մասին` «Ղարաբաղ. Պատմությունը գրվում է երկու տարբերակով» վերնագրով:
Տեսանյութի տակ տեղադրված տեքստում, մասնավորապես, ասվում է.
«Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց սոցիալիստական աշխարհի ամենաարյունահեղ էթնիկ հակամարտության: Լեռնային Ղարաբաղի պատերազմն առնվազն 20 հազար մարդու կյանք է խլել: Մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանը Ադրբեջանից առանձնացնելու և Խորհրդային Հայաստանի իրավասության մեջ մտցնելու հարցը սկսվել է քննարկվել դեռ խորհրդային տարիներին, սակայն Միության կենտրոնի` Կովկասի իրադարձությունները վերահսկելու և ղեկավարելու անկարողությունը պատմաբանները համարում են այն խթանիչ հանգամանքը, որը թույլ տվեց տեղային բախումներին վերաճել պատերազմի ԽՍՀՄ փլուզումից հետո:
1994 թվականին Ադրբեջանը և Հայաստանը հրադադարի մասին որոշում կայացրեցին, սակայն 15 տարիների ընթացքում երկու կողմերն ու ոչ մի երկրի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այդպես էլ լիակատար խաղաղության չկարողացան հասնել: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանը մնում է աշխարհում ամենազինվածը, իսկ դիպուկահարների կողմից արձակված գնդակներից պարբերաբար մարդիկ են մահանում:
Հնարավոր է, որ փոխադարձ անվստահությունը և ատելությունը հիմնական ժառանգությունն են, որը հակամարտության մեջ մտած երկրների համար թողել է փլուզված խորհրդային կայսրությունը»: