Հայիթիում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերջնահաշվարկից հետո պարզ է դարձել, որ հաղթանակ է տարել հայիթցի հայտնի երգիչ Միշել Մարտելին, ում մականունը Քաղցր Միկի է:
Միկին հավաքել է ընտրողների քվեների 67%-ը`առաջ անցնելով խորհրդարանական Միրլանդ Մանիգայից և երկրի նախկին նախագահի կնոջից:
Արդյունքների հրապարակումից հետո Մարտելին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Վաշինգտոն կատարած եռօրյա այցի շրջանակներում: Նոր նախագահի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հանդիպումը նվիրված է եղել կրթության, գյուղատնտեսության հարցերին, ինչպես նաև հայիթցիների բնակարանային խնդիրներին: Մարտելին հայտարարել է, որ անհրաժեշտ է լուծել վրաններում ապրող մարդկանց բնակարանային հարցերը:
Նշենք, որ Մարտելին Հայիթիի ազգային երաժշտության հայտնի կատարող է: 1991 թվականի նա աջակցել է Հայիթիում տեղի ունեցած ռազմական հեղափոխությանը: Մարտելին նախագահի լիազորությունները կստանձի 2011 թվականի մայիսի 14-ին: