Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Twitter-ում մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ ինքը ձեռքից բաց է թողել գավաթը ուղիղ ակումբի ավտոբուսի անիվների տակ:
«Սա ընդամենը թյուրըմբռնում էր. Իրականում գավաթը չի ընկել, այն պարզապես դուրս է պրծել իմ ձեռքերից Սիբելեսի հրապարակում հավաքված «Ռեալի» երկրպագուների մոտ: Ուղակի հեռու չթռավ և հայտնվեց ավտոբուսի անիցների տակ», – գրել է Ռամոսը:
«Ռեալի» մամուլի քարտուղարի խոսքով` այժմ գավաթը «վատ վիճակում է», և մասնագետները բավական մեծ աշխատանք պիտի տանել` այն տեսքի բերելու համար: