Home / Հայաստան / Բաքվում առաջարկում են վերադարձնել Ղարաբաղը նամազի միջոցով

Բաքվում առաջարկում են վերադարձնել Ղարաբաղը նամազի միջոցով

Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն (լուսանկարում) Բաքվի ինտերնետ-կայքերին ներկայացրել է «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր, որում առանցքային դեր է խաղում Իրանը»:

Նախագծի արդիականությունը փորձագետը պայմանավորում է նրանով, որ Ֆիզուլիի շրջանը, որը վերահսկվում է Ղարաբաղի բանակի կողմից, սահմանակից է Իրանին:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, օգտագործելով Իրանի տարածքը, կարող են 1-2 կիլոմետր անցնելով` մտնել Հայաստանի ռազմաօդային ուժերի թիկունք: Մենք ներկայացրել ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը` Իրանի տարածքի միջոցով: Դա կարող է ակտիվացնել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ողջ իսլամական աշխարհի քաղաքացիական հասարակությանը` հակամարտության կարգավորման հասնելու համար», – ասել է Ահմեդօղլուն:

Հակամարտության կարգավորման համար նա առաջարկում է հետևյալը.

1. Մահմադեկանների մի խումբ անցնում է «Ադրբեջանի գրավյալ» տարածքներ Իրանի տարածքով և այնտեղ նամազ իրականացնում:

2. «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» մահմեդական գերեզմանոցների այցելում:

3. Ադրբեջանի ռազմական ուժերը պետք է կենտրոնանան Հորադիզից Ղուբաթլի ընկած հատվածում, քանի որ մահմեդական գերեզմանոցների այցելությունն այնքան զանգվածային բնույթ կարող է ունենալ, որ հայկական ղեկավարությունը ուժ կկիռարի խաղաղ բնակչության նկատմամբ: Հայաստանն այնքան է վստահում Իրանին, որ չի ականապատել «Իրանին սահմանակից Ադրբեջանի գրավյալ տարածքները»:

Իսլամական վերադարձի մասնակիցները և սուբյեկտները` ըստ Ահմեդօղլուի.

  1. Ադրբեջանի և Իրանի քաղաքացիները: Կարևոր է երկու երկրների քաղաքացիների մասնակցությունը:
  2. Ամբողջ աշխարհի ադրբեջանցիները:
  3. Թուրքիայի ջաֆարիթներն ու ալևիները:
  4. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրոնական հռետորությունն ու կրոնական-քաղաքական գիտելիքները: Հուլիսին Թուրքիայում կայանալիք ընտրություններին ընդառաջ` իշխող կուսակցության ներկայացուցիչները կարող են այցելել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ և այնտեղ նամազ իրականացնել: Թուրքիայի այլ կուսակցություններ նույնպես կարող են հետևել այդ օրինակին և այլն:

Ըստ Ահմեդօղլուի` նման նախագծի իրականացումը կարող է առնվազն երեք շահ հետապնդել.

  1. «Ադրբեջանի տարածքների մի մասի դեօկուպացիան» հիմք կհանդիսանա Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար:
  2. Տարածաշրջանը, այդ թվում` Իրանը, կձերբազանվեն մեծ վտանգից:
  3. Ամբողջ աշխարհի մահմեդականները ցույց կտան նամազի ուժը, քանի որ բոլոր գործընթացները կսկսվեն նամազից հետո: Մահմեդականները ցույց կտան, որ նամազը թույլ տվեց լուծել այն հարցերը, որոնք արդեն 20 տարի է` խոշոր տերությունները չեն կարող և չեն ցանկանում լուծել:

Ըստ Ահմեդօղլուի` եթե այդ նախագիծը չիրականանա, ապա դրանում մեղավոր կլինի միայն Իրանը: