Ամերիկյան «Գելափ» սոցիոլոգիական ինստիտուտի գլոբալ հետազոտությունների արդյունքների համաձայն, Վրաստանի և Ադրբեջանի բնակիչների ընդամենը 10 տոկոսն է իրեն բարգավաճող համարում: Այս ցուցանիշը զիջում է Յեմենին, Հարավային Ամերիկային և անգամ Թունիսին:
Աղքատ պետությունների կատեգորիան, որը բնութագրում է «գոյատևում» տերմինով, համալրում է 38 երկիր: Այս երկրների թվում են նաև Հարավային Կովկասի երկրները: Յեմենի, Չինաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մակեդոնիայի շարքում է հայտնվել նաև Հայաստանը` կյանքի հանդեպ գոհունակության 12 %-ով: Այս երկրներում փորձագետներն իրենց կյանքը բարեկեցիկ համարող ընդամնեը 10% քաղաքացի են գտել:
Ռուսաստանում, Խորվաթիայում և Էկվադորում իրենց «բարգավաճ» են համարում բնակիչների 24 %-ը: Այս երկրները գլխավորում են 67 երկրներից բաղկացած ցուցակը, որն իրենից ներկայացնում է «միջին ծանրության» պայմանական կատեգորիան: Այս ցուցակում է հայտնվել նաև Ուկրաինան, որտեղ կյանքից գոհ են մարդկանց 16 %-ը, ինչպես և Վյետնամում, Թուրքիայում և Ռումինիայում:
«Գոյատևողների» կատեգորիայում են հայտնվել նաև Կամբոջան, Կամերունը, Սուդանը, Զիմբաբվեն, Ուգանդան, Չադը և Տաջիկստանը` կյանքի հանդեպ գոհունակության 1 տոկոս ցուցանիշով:
124 հետազոտված պետություններից ընդամենը 19 երկրի քաղաքացիներ են իրենց կյանքը «բարգավաճող» համարում: Դանիան 72 տոկոս ցուցանիշ է գրանցել, Շվեդիան, Կանադան, Ավստրալիան` 65 տոկոս, Ֆինլանդիան` 64, Իսրայելը`63 , ԱՄՆ-ն` 59-ը:
«Գելափի» հետազոտական ինստիտուտը հիմնվել է 10 բալանոց գնահատման համակարգի վրա: