Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կալանքը երկարաձգել են ևս 15 օրով: Այս մասին տեղեկացնում են Agence France-Presse-ը:
Մուբարաքի կալանքի երկարացման որոշումը կայացվել է ապրիլի 22-ին` Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մեգիդ Մահմուդի կողմից:
Հիշեցնենք, որ 82-ամյա Մուբարաքը կալանավորվել էր ապրիլի 13-ին: Նրան պահում են Շարմ էլ Շեյխ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում է հիվանդ սիրտը: Ապրիլի 13-ին նույն հիվանդանոց էին տեղափոխվել նաև Մուբարաքի որդիները` Ալյան և Գամելը: Հետագայում նրանց բանտ էին տեղափոխել:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հայտարարել է իր հրաժարականի մասին փետրվարի 11-ին`միլիոնավոր եգիպտացիների հակակառավարական ցույցերի արդյունքում: