Հայազգի երաժտներից կազմված ամերիկյան System of a Down խումբը eBay կայքում բարեգործական աճուրդ է կազմակերպել, որից ստացված հասույթը տրամադրվելու է ճապոնիայում բնական աղետի հետևանքով տուժածների օգնության հիմնադրամին:
Երաժիշտներն աճուրդի են հանել առաջիկա համերգի տոմսերը, ինչպես նաև խմբի թմբակահար Ջոն Դոլմայանի հետ ընթրելու հնարավորություն: Ընթացիկ տարվա մայիսից մինչ հունիսն ընկած ժամանակահատվածում խումբը պատրաստվում է ելույթներով հանդես գալ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Մի շարք համերգների տոմսեր արդեն սպառվել են, սակայն աճուրդի շրջանակներում հնարավոր կլինի դեռևս որոշ տոմսեր ձեռք բերել: