Երեկ վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, և այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել ոստիկանության նվագի տակ, ապա իրենք վայր կդնեն իրենց ծառայողական վկայականները և դուրս կգան համակարգից: Քննիչներին վրդովվեցրել էր նաև ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, թե ոստիկանների շրջանում ոչ մի բունտ կամ դժգոհություն չկա: Դժգոհ ոստիկանները հեգնում էին. «Կարող ա ոստիկանապետին սխալ տեղեկություններ են տվել, ինչպես ժամանակին տվել էին Վահան Խալաֆյանի և Մարիամ Սուխուդյանի դեպքերում»»:
Նշենք, որ Խանզադյանը մեղադրվում է դեռևս 2009-ին Գավառում երեք հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործի ընթացքը սխալ տանելու, հանցագործներին չբացահայտելու ու քրեական գործը կասեցնելու մեջ: