Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտ օրերս կայցելի Լիբիայի արևելյան հատվածում գտնվող Բենղազի քաղաք, որը Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալման համար պայքարող ընդդիմադիր ուժերի բաստիոն է դարձել:
Նախագահը «սկզբունքային համաձայնություն» է տվել, սակայն այցելության հստակ ժամկետները դեռ չեն հաղորդվում, գրում է «Սինխուանը»` հղում կատարելով Ելիսեյան պալատի աղբյուրներին: Երկրի նախագահի մամլո ծառայությունը չի հաստատել այս տեղեկատվությունը:
Հենց Բենղազիում է հիմնված Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը, որի ղեկավար Մուսթաֆա Ադելջալիլը նախօրեին հանդիպել է ֆրանսիայի առաջնորդի հետ: Հանդիման ընթացքում Սարկոզին խոստացել է ինտենսիվացնել Քադաֆիի զորքերի դեմ պայքարը:
Ադելջալիլը նաև հայտնել է, որ Ագային անցումային խորհրդի ուժերը զենք են ստացել «բարեկամ պետություններից»: Ֆրանսիական կառավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ Փարիզը որևէ առնչություն չունի զենքի մատակարարման հետ: