Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է հրաժարական տալ: Իշխանության փոխանցումը կիրանացվի 30 օրվա ընթացքում, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը: Նշենք, որ Սալեհի հրաժարականին հնարավոր է եղել հասնել 3 ամիս տևած հակակառավարական ցույցերի արդյունքում:
Շաբաթ օրը Սալեհը համաձայնել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչների առաջարկին, ովքեր հանդես էին գալիս որպես միջնորդներ ընդդիմության և Սալեհի միջև ընթացող բանակցություններում:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սալեհի հրաժարականից երկու ամիս հետո նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն:
Նշենք, որ բողոքի ակցիաների վաղ շրջանում՝ երկու ամիս առաջ, Սալեհը համաձայնել էր չառաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններին՝ 2013 թվականին, սակայն ընդդիմությունը չէր բավարարվել այդքանով և շարունակել էր պայքարը: Նշենք, որ Սալեհը երկիրը ղեկավարում է 1978 թվականից:
Պաշտոնական Վաշինգտոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է կողմերի համաձայնությունը:
2011 թվականի ընթացքում Յեմենը Թունիսից և Եգիտպոսից հետո դարձավ երրորդ երկիրը, որտեղ հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: