Home / Հայաստան / Հայաստանում ստեղծվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով

Հայաստանում ստեղծվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հանձնաժողովի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:

Մասնավորապես հանձնարարվել է՝

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հրամանագրի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում»:

Ներկայացնում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմը.

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ)

Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (համաձայնությամբ)

Մկրտիչ ՄԵԼՔՈՆՅԱՆ Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Արմեն ԱՇՈՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)

Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)

Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Ժառանգություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)

Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Կիրո ՄԱՆՈՅԱՆ Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Մայք ԽԱՐԱՊՅԱՆ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ)

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (համաձայնությամբ)

Սեդրակ ԱՃԵՄՅԱՆ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ (համաձայնությամբ)

Պերճ ՍԵԴՐԱԿՅԱՆ Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)

Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուսաստանի հայերի միության նախագահ (համաձայնությամբ)

Հրայր ՀՈՎՆԱՆՅԱՆ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Արամ ՍԻՄՈՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հայկ ԴԵՄՈՅԱՆ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):