Հայաստանի ֆուտբոլի բարձրարգույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ» թիմի ֆան-ակումբն այսօր որոշում է կայացրել պահանջել «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը: Ինչպես Epress.am-ին հաղորդել են ֆան-ակումբից նման պահանջի պատճառներից են թիմի անբավարար ելույթները և «Արարատի» համբավի ոտնահարումը, ինչը կապված է շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ այդ օրը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am կայքի ֆոտոլրագրևող Աշոտ Առուշանյանի հավաստմամբ, Անդրեասյանն իրեն ուղեկցող անձանց հետ իրեն ծեծի է ենթարկել, իսկ խաղից հետո ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ լքել է մարզադաշտը:
«Արարատի» ֆան-ակումբի ներկայացուցիչները նաև նշել են, որ վերջին երկու հանդիպման ընթացքում իրենք արդեն իսկ սկսել են բոյկոտել «Արարատի» հանդիպումները` խաղին ներկայանալով, բայց չերկրպագելով իրենց թիմին:
Նշենք, որ «Արարատի» նախագահն է Հրաչ Կապրիելյանը, ով Հայաստանում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում չէ, և ակումբի կառավարումը տեղում իրականացվում է Անդրեասյանի կողմից: