Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանը, որը շաբաթ երեկոյան ծեծի էր ենթարկվել «Արարատի» փոխնախագահ ու գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և իրեն ուղեկցող անձանց կողմից, այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է Totalfootball-ը:
Բժիշկների պահանջով, նրան մի քանի օր հանգիստ է տրվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ Առուշանյանի դեմքի հատվածում առկա են մկանային վնասվածքներ, իսկ ոսկրային կոտրվածքներ չկան: Ծնոտի ցավերի պատճառով 19-ամյա ֆոտոլրագրողը դեռևս դժվարանում է ուտել և խմել:
Total Football-ի տեղեկություններով` միջադեպի հետ կապված Արկադի Անդրեասյանն առնվազն վեց ժամ գտնվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննության է ենթարկվել: