Վոլգոգրադում բերման է ենթարկվել Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանում գործող հանցագործ խմբավորման ակտիվ անդամներից մեկը` Տիգրան Հարությունյանը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության ծառայության Վոլգոգրադի շրջանի ներկայացուցիչ Նատալյա Գրյազնովան:
«Հարությունյանը գտնվում էր միջազգային և դաշնային հետախուզման մեջ: Բելգիայի ոստիկանության մեղադրում է Հարությունյանին մի շարք սպանությունների և մարդկանց ծանր մարմնական վնասվածնքեր հասցնելու մեջ»,- պարզաբանել է Գրյազնովան:
Վոլգոգրադի Կրասնոօկտյաբրսկի շրջանի դատախազությունը Հարությունյանի ձերբակալության մասին որոշում է կայացրել Բելգիայի Բրյուգե քաղաքի գերագույն դատարանի կողմից հայտարարված միջազգային օրդերի համաձայն: Տիգրան Հարությունյանը ձերբակալված է, քննարկվում է նրա արտաքսման հարցը: