Իրկուտսկի ոստիկանությունը և անասնաբուժական ծառայությունը խախտումներ են արձանագրել խորովածի մսի և աղացած մսի արտադրությամբ զբաղվող արտադրամասում:
Ինչպես հայտնել են Իրկուտսկի Ներքին գործերի վարչությունից, արտադրամասի տնօրենները չեն կարողացել փաստաթղթեր ներկայացնել, որոնք հաստատում են նման գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Հայտնաբերված արտադրանքը կնիք չի ունեցել, պահվել և վերամշակվել է անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմաններում:
Իրացվելու համար պատրաստ 300 կգ միսն ու 400 կգ աղացած միսը ստուգողները դուրս են բերել ապօրինի շրջանառությունից և ուղարկել պատասխանատու պահպանման: Արտադրանքի նմուշները տեղափոխվել են լաբորատորիա հետագա հետազոտությունների համար:
Արտադրության սեփականատեր` 52-ամյա հային տուգանք է սպառնում, եթե ապացուցվի արտադրանքի`անվտանգության պահանջներին չհամապատասխանելու փաստը: